ՄԱԿ-ը «Միջազգային ներգաղթի և զարգացման բարձր մակարդակի երկխոսություն» երկրորդ համաժողովում, որը մեկնարկում է հինգշաբթի՝ Նյու Յորքում, կքննարկի ներգաղթի ազդեցության նվազման միջոցները երկրների տնտեսության և սոցիալական վիճակի վրա, ինչպես նաև, թե ինչ ուղիներով է հնարավոր ներգաղթից ներուժ ստանալ դրանց զարգացման համար:
Ֆորումին, որն անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում, կմասնակցեն 150 երկրների ներկայացուցիչներ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2000թ. ամբողջ աշխարհում ներգաղթյալների թիվը հասել է 175 միլիոնի, իսկ 2013թ. աճել է՝ հասնելով մինչև 232 միլիոնի: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ներգաղթի հարցերին նվիրված իր զեկույցում նշել է, որ երկրները պետք է աջակցեն ներգաղթյալներին, որոնք հայտնվել են հումանիտար ճգնաժամում, առաջին հերթին՝ Սիրիայում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը հայտարարել է, որ ներգաղթը կարող է դառնել «կատալիզատոր» աշխարհի երկրների սոցիալ-տնտեսական զարգացման համար: ՄԱԿ-ում կքննարկվեն դրան հասնելու ուղիները:









































