Բոլիվիայում մի խումբ թմրավաճառականներ փորձել են մեկ միլիոն դոլար փոխանցել բանդայի այլ անդամների՝ թղթադրամները պայուսակով ցած նետելով օդանավից:
Օդանավը թռել է ցածր բարձրության վրա: Ավելի քան մեկ միլիոն դոլար տարբեր անվանական արժեքներով թղթադրամները երկրի արևելյան Սանտա Կրուս նահանգում պետք է ստանային նրանց հանցակիցները, սակայն պլանը ձախողվել է:
Ինչպես հայտնում է Interfax-ը, պայուսակը հայտնվել է ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատողների ձեռքում: Ոստիկանները ձերբակալել են մի քանի մարդու:
Իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ թղթադրամների մի քանի փաթեթների վրա դրված է հարևան Պարագվայի բանկի կնիքը:









































