Երկու ամիս ձգվող իսլամիստների հանրահավաքները՝ ի պաշտպանություն պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի, Կահիրեում ավարտվել են արյունահեղությամբ: Եգիպտոսի պաշտպանության նախարարը կոչ է արել հնարավորինս շուտ ավարտել երկրում անցումային շրջանը, սակայն «Մուսուլման եղբայրները» բանակին մեղադրում են ճնշումների խստացման մեջ և զգուշացնում, որ նման գործողությունները երկիրը կտանեն դեպի ավելի խորը ճգնաժամ: Այս մասին գրում է RT-ն:
Այս տարվա օգոստոսին նկարահանված ժապավենում երևում է, թե ինչպես են Եգիպտոսի հատուկ ծառայությունները հարձակվում պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի կողմնակիցների 2 ճամբարների վրա: Վրանները պատառոտված են, ավելի քան 600 մարդ՝ սպանված: Մեկ ամիս անց շարժման ակտիվիստները, այդ թվում՝ Մուստաֆա Հաթիբը, ասել են, որ ստիպված են անցնել ընդհատակյա գործունեության:
Կահիրեի ինստիտուտի՝ մարդու իրավունքների հարցերով աշխատակից Մուհամմադ Զարին համարում է, որ «Մուսուլման եղբայրների» և դրա հետ կապված բոլոր հաստատությունների գործունեության արգելքը կոլեկտիվ պատիժ է, և նման միջոցառումները ոչնչի չեն հանգեցնի:
Սակայն անցումային կառավարության կողմնակիցները մատնանշում են «Մուսուլման եղբայրների» կողմից կիրառված բռնության անմիջական ապացույցները, ուստի, նրանց կարծիքով, երկրում ժողովրդավարական անցման և կայունության հաստատման համար պետք է զսպել այդ շարժման մասնակիցներին:









































