Thursday, 25 06 2026
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը

Զարուհի Փոստանջյանի հարցը բարձրացրեց ՀՀ հեղինակությունը. մամուլ

«168 ժամ» պարբերականն այսօրվա համարում գրում է.

 «Երեկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը և եվրոպացի պատգամավորների մի շարք կարևոր հարցեր ու դրանց պատասխանները ստվերվեցին ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ոչ մշտական անդամ Զարուհի Փոստանջյանի՝ Ս. Սարգսյանին ուղղված հարցով կազինոյում խաղալու ու մեծ գումարներ պարտվելու վերաբերյալ:

 Զարուհի Փոստանջյանի հարցը Հայաստանում արժանացավ բավական խիստ գնահատականների, ընդ որում՝ Հանրապետական կուսակցության պատգամավորների մի մասն այդ գնահատականներում ավելի իջավ այն մակարդակից, որն իջնելու համար նրանք մեղադրեցին Փոստանջյանին: Բայց ներքին լսարանում նման բուռն արձագանք ստացած Փոստանջյանի այդ հարցը, թերևս, միանգամայն այլ տպավորություն թողեց եվրոպացի պատգամավորների շրջանում: Եվ եթե Փոստանջյանին դրա համար Հայաստանում գամեցին անարգանքի սյունին, ապա Ստրասբուրգում դրա շնորհիվ Հայաստանի իշխանությունն ու Փոստանջյանի հարցին չափազանց հանդուրժողական պատասխանած Սերժ Սարգսյանը հաստատ արժանացած կլինեն գովեստի խոսքերի՝ Հայաստանում ժողովրդավարության այնպիսի բարձր մակարդակ հաստատելու համար, որի արդյունքում ընդդիմադիրներն անգամ ԵԽԽՎ-ում նման հարցեր են տալիս երկրի ղեկավարին: Փոստանջյանի հարցի շուրջ բարձրացած աղմուկը երկրորդական պլան մղեց ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի ու հարցերին տրված պատասխանների բովանդակային հակասությունները: Առաջին հերթին՝ այն հակասությունը, որ իր ելույթում խոսելով եվրոպական արժեքների կարևորության, անշրջելիության և անփոխարինելիության մասին, Ս. Սարգսյանը միաժամանակ փորձում Էր հիմնավորել Հայաստանի անդամակցությունը՝ խորքային առումով այդ բոլոր արժեքների դեմ ուղղված Մաքսային միությանը: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հարցին, ապա հետաքրքիր է, որ լինելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ոչ մշտական անդամ, նա Ս. Սարգսյանին հարց ուղղելու հնարավորություն ստացավ, այն դեպքում, երբ հանձնաժողովի մշտական անդամներից, ասենք, Լևոն Զուրաբյանը, հերթագրված Էր, սակայն չհասցրեց հարց ուղղել Ս. Սարգսյանին: Իսկ Փոստանջյանին այդ հարցն ուղղելու հնարավորություն էր տվել հայկական պատվիրակության մշտական անդամներից մեկը, ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը: Սրանք, իհարկե, մանրուքներ են, որոնք, սակայն, լավագույնս բնորոշում են «հայկական ժողովրդավարության» առանձնահատկությունները:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ» պարբերականի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում