Լոս Անջելեսի դատարանը չորեքշաբթի մերժել է Մայքլ Ջեքսոնի մոր հայցն ընդդեմ որդու վերջին հյուրախաղերի պրոմոութեր հանդիսացող ընկերության: Համերգները չեն կայացել նրա մահվան պատճառով՝ հայտնում է CNN-ը:
Դատական գործընթացը շարունակվել է 5 ամիս: Հայցը ներկայացվել էր դեռևս 2010-ին: Այժմ AEG Live ընկերությունը փոխհատուցում չի վճարի, որը կարող էր հասնել հարյուրավոր միլիոնների:
Մայքլ Ջեքսոնը մահկանացուն կնքել էր 2009-ի հունիսի վերջին:
2011-ին նրա բժիշկ Կոնրադ Մյուրեյը դատապարտվել էր անզգուշությամբ սպանություն իրականացնելու համար: Ջեքսոնի մոր հայցում AEG Live-ը մեղադրվում էր հանցավոր անփութության մեջ, որը դրսևորվել էր կասկածելի հեղինակությամբ բժշկին աշխատանքի ընդունելով:











































