Առաջին հայացքից կարելի է կարծել, թե սա ֆոտոշոփի արդյունք է, սակայն այդ համոզմունքը սխալ կլինի: Լուսանկարում Մարտին Լաուրելլոն է, ով ավելի հայտնի է որպես բու-մարդ:
Մարտին Ջո Լաուրելլոն կարողանում է գլուխը 180 աստիճանով պտտեցնել:
Մարտինը ծնվել է 1886 թ.՝ Նյուրնբերգում: Նա սկսել է ելույթ ունենալ 20 տարեկանից: 1921 թ. տեղափոխվել ԱՄՆ: Այնտեղ խաղացել է տարբեր ներկայացումներում և շոուներում:













































