Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Սերժ Սարգսյանը պահեց հարվածը օդում և ինտրիգը կուլիսներում

Խոսրովի արգելոցում հրդեհն առանց վարանելու հնարավոր է համարել Հայաստանի համար բնապահպանական աղետ: Անկասկած, պատասխանի է սպասում հարցը, թե ի՞նչն է եղել հդեհի պատճառը, բավարար եղե՞լ են արդյոք այդօրինակ վտանգների կանխարգելման աշխատանքին ուղղված քայլերը՝ ակնհայտորեն մեծ ռիսկեր պարունակող եղանակային իրավիճակի պայմաններում, բավարար եղե՞լ է արդյոք հրդեհի մարման արձագանքի համարժեքությունը, իրավիճակի գնահատման իրատեսականությունը, արտերկրից օգնություն խնդրելու, այսպես ասած, օպերատիվությունը և այլն: Կան պատասխանի կարիք ունեցող բազմաթիվ հարցեր: Եթե տեղի ունեցածը չի հանգեցրել, ասենք, մարդկային ողբերգական կորստի կամ տարածքային այնպիսի կորստի, ինչպես Ապրիլյան պատերազմում, դա դեռ չի նշանակում, որ խնդրի լրջությունը պակաս է, իսկ հետևությունների անհրաժեշտությունը՝ նվազ:

Այդ ամենին զուգահեռ, կասկածից վեր է, որ խնդիրն ունի նաև քաղաքական ենթատեքստ: Եվ թերևս չէր էլ կարող չունենալ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Օրինակ՝ որպես իրողություն, դրա ծավալներն ու հետևանքները, հետևաբար նաև պատասխանատվության հարցը, որը կարող է շոշափել նաև մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկերի հետ: Իսկ որտեղ կոռուպցիա, այնտեղ, անկասկած, քաղաքականություն: Ինչպես նաև Հայաստանի իշխանության ներկայիս վիճակի գերզգայունությունը, երբ համակարգը գործնականում կանգնած է մեծ կողմնորոշման կամ վերակողմնորոշման շեմին:

Այդ իրավիճակում էլ Սերժ Սարգսյանը, այսպես ասած, քողի տակ է պահում իր քաղաքական պլաններն ու կարգավիճակի հեռանկարը, տալով ընդամենը թույլ ենթադրությունների կամ կանխատեսումների հնարավորություն, ինչը շատ մեծացնում է սխալվելու հավանականությունը: Ըստ այդմ, որպես ինքնապաշտպանական ռեակցիա, համակարգի ներսում մեծանում է «ուրիշի սխալների» վրա խաղալու թե՛ գայթակղությունը, թե՛ նպատակահարմարությունը: Այդպես ավելի ապահով է, քանի որ անարդյունավետության դեպքում հնարավորինս նվազ է սխալի համար ուղիղ պատասխանատվությունը: Այդ իրավիճակում ցանկացած, նույնիսկ փոքր առիթ կարող է դառնալ «ուրիշի սխալի» վրա խաղալու մարտավարության գործադրման հնարավորություն: Ավելորդ է ասել, թե ինչպիսի պատեհություն է դիտվում մեծ առիթը, և այն էլ այնպիսի, որն առաջացրել է հանրության մեծ զայրույթ իշխանության հասցեին: Դա ուղղակի «դրախտ» է «ուրիշի սխալի» վրա խաղացողների համար: Իսկ այս դեպքում, խոսքը Խոսրովի արգելոցի հրդեհի մասին է, դիապազոնը չափազանց լայն է. արտակարգ իրավիճակների նախարարություն, որը ղեկավարում է Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ, որը ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցրեց նախկին նախարար Արմեն Երիցյանի մահվանից հետո: Դավիթ Տոնոյանը ՊՆ առանցքային պաշտոնյաներից էր և դժվար է ասել, նրան տեղափոխելով ԱԻՆ, Սերժ Սարգսյանը ՊՆ-ն թուլացրեց, Վիգեն Սարգսյանին ազատե՞ց Տոնոյանի ներկայությունից բարդույթավորվելու վտանգից, թե՞ պարզապես Տոնոյանին ներգրավելով նախարարական պաշտոնի, փաստացի քայլ կատարեց իր նոր քաղաքական շրջանակի կամ թիմի ձևավորման ուղղությամբ, իր համար կարևոր և կարող կադրին տալով իսկապես առանցքային ոլորտ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Խոսրովի հրդեհն այդ կադրին դնում է հարվածի տակ, որքան էլ նա նոր նախարար է և հասկանալիորեն ավելի շուտ ժառանգության բեռի տակ է, գոնե առայժմ:

Այդուհանդերձ անկասկած է, որ բաց չի թողնվելու հարվածի ոչ մի առիթ. բնապահպանության նախարարություն, որը Դաշնակցության քվոտան է, անտառների վերահսկողության ոլորտ, իրավապահ համակարգ, նաև Խոսրովի արգելոցում «դղյակային տնտեսություն» ունեցող տարբեր պաշտոնյաներ և օլիգարխներ, որոնք, թվում է, հեռու են ու պաշտպանված հրդեհից, սակայն հրդեհն իր ֆիզիկական ծավալներից բացի, ունի նաև քաղաքական ծավալներ, որոնք անհամեմատ ավելի մեծ տարածքներ են ընդգրկում: Ակնհայտ է, որ Խոսրովի արգելոցում վառվում է մի կողմից անտառը, մյուս կողմից ուղղակի թեժանում են ներքաղաքական կրքերը և պատկերացնել կարելի է, թե միմյանց վրա տակառ գլորելու ինչպիսի աշխույժ գործընթաց է սկսվելու, երբ հրդեհը կմարվի ամբողջությամբ և արտակարգ իրավիճակը կլինի ավարտված:

Այդ տեսանկյունից ուշադրության էր արժանի Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը, որում Սարգսյանը, ըստ ամենայնի, առկախել է ներքին պարզաբանումների հարցը: Բանն այն է, որ խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրության մեջ Սերժ Սարգսյանի «տեքստային մասնաբաժինը» բավականին քիչ է: Փոխարենը նա ընդհանուր շնորհակալություն է հայտնում արտակարգ իրավիճակի հանգուցալուծմանը ներգրավված բոլոր կողմերին, և առանձնահատուկ՝ օգնության կոչին արձագանքած Ռուսաստանին: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն առայժմ ձեռնպահ է մնում պատասխանատվության հարցը դնելուց, և այսպես ասած զարգացումների վեկտորի համար պատասխանատվություն ստանձնելուց: Նա պահում է օդում կախված հարվածը, հետևաբար նաև դրա ուղղության ինտրիգը: Իսկ որպես կանոն, այդօրինակ զարգացումներում Հայաստանում գործում է ոչ այնքան իրավական, որքան կուլիսային քաղաքական կամ ներիշխանական պատասխանատվության մեխանիզմը: Հետևաբար հարց է առաջանում, թե իշխանության ո՞ր թևն է պատասխան տալու հրդեհի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում