Մեքենաների կողքերին տեղադրվող արտաքին անվտանգության բարձիկներն ապահովում են վարորդի և ուղևորների անվտանգությունը և ներկա պահին ակտիվ մշակվում են:
Այս բարձիկները 20-30 միլիվայրկյանում բացվում են մեքենայի հատակից մինչև դռան կեսը և պաշտպանում են տրանսպորտային միջոցն ու ուղևորներին հարվածից:
Ինչպես Mail Online-ին տեղեկացրել է TRW ընկերության փոխնախագահ Նորբերտ Կագերերը՝ կողային հարվածները վթարների ժամանակ ամենահաճախակի հանդիպողներն են, որոնք կազմում են վթարների 40 %-ը: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը երեք տարի առաջ սկսվել է Իսպանիայում:
Անցած տարի աշխարհում առաջին արտաքին անվտանգության բարձիկները ներկայացրել է Volvo-ն՝ իր V40-ի վրա: