Կստահմանվեն Հայաստանի տարածքում արտադրված ինչպես նաև օտարերկրյա պետություններից ներկրված կենդանական և բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների առավելագույն թույլատրելի մնացորդային քանակները: Սա Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությունն է:
Դա թույլ կտա իրականացնել մնացորդային մոնիթորինգի աշխատանքներ, արդյունքում բացահայտել վտանգավոր մթերքի իրացման դեպքերը և ձեռնարկվող համապատասխան միջոցառումների: Այսինքն՝ արդյուքում բնակչությանը զերծ կպահեն պեստիցիդներ (թունանյութեր) պարունակող սննդամթերքի օգտագործումից:
Այժմ սահմանված են բուսական և կենդանական ծագում ունեցող սննդամթերքիում ԴԴՏ-ի և ՀՔՑՀ-ի առավելագույն թույլատրելի մնացորդային քանակները, սակայն Հայաստանի տարածքում շրջանառվում են մոտ 130 ազդող նյութ պարունակող հարյուրավոր թունաքիմիկատներ:
Մինչ այժմ Հայաստանում, ոչ բուսական և ոչ էլ կենդանական ծագման մթերքներում պեստիցիդների մնացորդային մոնիթորինգ չի իրականացվել, քանի որ, դրանց առավելագույն թույլատրելի չափաքանակները սահմանված չեն:
Չափաքանակները որոշելիս որպես հիմք ընդունել են Եվրամիությունում սահմանված մնացորդային քանակները: Որոշումը կհաստատվի Կառավարության առաջիկա նիստում:







































