Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ

ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը Հայաստանում խրախուսում է գենդերային հավասարության խթանումը

ԵԱՀԿ գործող նախագահի գենդերային հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջյուն Զեյթլինն իր՝ Հայաստան այցի ժամանակ, որն ավարտվում է այսօր, քննարկել է Հայաստանի հանձնառությունների իրականացման ջանքերն՝ ուղղված խթանելու գենդերային հավասարությունը, բարելավելու կանանց քաղաքական և հասարակական ներգրավվածությունը և անդրադռնալու ընտանեկան բռնության խնդիրներին:

Զեյթլինը հանդիպել է ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանի, ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանի, այլ փոխնախարարների, կառավարության ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համանախագահությամբ համակարգվող գենդերային հարցերով խմբի անդամների հետ:

«Հայաստանն իր ազգային օրենքները և քաղաքականությունը ներդաշնակեցնելու ուղու վրա է՝ ձգտելով համապարփակ և համակարգային ձևով խթանել հավասարություն և լուծել գենդերային հիմքերով բռնություն խնդիրներ, ինչպես նաև աստիճանաբար մեծացնել կանանց քաղաքական ներգրավվածությունը բոլոր մակարդակներում»,- ասել է Զեյթլինը. «Արձանագրվել է առաջընթաց՝ չնայած մենք գիտակցում ենք, որ այս բոլոր փոփոխությունները չեն իրականացվի մեկ օրում: Չափազանց կարևոր է ընդունել ազգային օրենսդրություն, որն ամրագրում է այն հասարակական նորմերը և այն համոզմունքը, որ կանայք պետք է ունենան տղամարդկանց հավասար իրավունքներ և որ ընտանեկան բռնությունը անընդունելի է և պետք է պատժվի»:

Գործող նախագահի ներկայացուցիչը նշել է, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ կանանց քաղաքական ներգրավվածության աճ արձանագրվեց՝ մինչև քիչ ավել քան 10% և ընգծել է, որ նոր ջանգերի անհրաժեշտություն կա՝ 2014 թ.-ի տեղական ընտրություններին ընդառաջ:

Հավասար հնարավորությունների մասին ՀՀ նոր օրենքի և գենդերային գործողությունների ծրագրի ընդունման հետ կապված վերջին հանրային քննարումները մեկնաբանելով ՝ Զեյթլինն ասաց՝ «գենդերային հավասարություն» տերմինը հաճախ սխալ է մեկնաբանվում և հասկացվում: Ժողովրդավարական հասարակությունում հանրային քննարկումները գենդերային հավասարության և կանանց իրավունքների շուրջ առողջ են, սակայն պետք է հիմնված լինեն փաստերի և վկայությունների վրա: Կատարված աղավաղումները և միտումնավոր խեղաթյուրումները պետք է վիճարկվեն պետական ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության առաջնորդների կողմից:

Նա բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացված աշխատանքները՝ խթանելու գենդերային հավասարությունը և կանանց քաղաքական և տնտեսական հզորացումը Երևանում և մյուս մարզերում, մասնավորապես հեռավոր Սյունիքի մարզում և երաշխավորեց կազմակերպության շարունակական աջակցությունը Հայաստանին՝ միջազգային հանձնառությունների իրագործման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում