Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատան, ով այնքան էլ չի վայելում Ժոզե Մոուրինյոյի վստահությունը, չի պատրաստվում թևաթափ լինել ու դադարել պայքարել:
«Ես շարունակում եմ հանգիստ մարզվել ու ինձ պատրաստել խաղերին: Հիմա ես գոհ եմ ամեն ինչից ու հուսով եմ, որ ավելի շատ խաղեր կանցկացնեմ:
Չեմ պատրաստվում թևաթափ լինել: Միշտ հավատում եմ իմ ուժերին ու շարունակում եմ ջանասիրաբար աշխատել: Ես երկու հիանալի տարիներ եմ անցկացրել «Չելսի»-ում ու ցանկանում եմ, որ երրորդն էլ ավելի լավը լինի:
Ինձ ամեն ինչ ձեռնտու է այստեղ, միայն պետք է հարմարվել Մոուրինյոյի պահանջներին»,- ասել է Մատան:








































