Ֆրանսիայում ընդունված նոր օրենքի համաձայն՝ բոլոր նրանց, ովքեր «սեր են գնում», սպառնում է մինչև 3 հազար եվրո տուգանք և մինչև 3 ամիս կալանք: Այս օրինագիծը, ըստ օրենսդիրների, թույլ կտա արմատախիլ անել մարմնավաճառությունը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գեանը զգուշացրել է, որ հաճախորդներին պատժելը կարող է հանգեցնել «իրավաբանական հեղափոխության», որտեղ մարմնավաճառությունն ինքնին չի հետապնդվում օրենքի կողմից:
Այս օրինագիծն ընդունելուց հետո մամուլի ասուլիս է հրավիրել մարմնավաճառների, տրանսսեքսուալների արհեստակցական միության՝ սիրուհի Հիլդա մականունով նախագահը, որը պնդել է, թե այս օրինագիծը սպառնում է մեծացնել վեներական հիվանդությունների թիվը, քանի որ այսուհետ դժվար կլինի ստիպել հաճախորդներին պաշտպանվել:









































