Ստրասբուրգում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ներկայացնելով ԵԽ նախարարների խորհուրդը նախագահող Հայաստանը, ելույթ ունեցավ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստում: Ելույթից անմիջապես հետո պատգամավորները հնարավորություն ստացան հարցեր ուղղել ՀՀ նախագահին:
Ինչպեսև ենթադրվում էր, հարցերի մեծ մասը վերաբերում էր Հայաստանի` արտաքին քաղաքական վեկտորի վերջերս կատարած ընտրությանը:
ԵԽԽՎ ամբիոնից եվրոպացի պատգամավորներից
մեկի հարցին ի պատասխան` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ պատրաստ են ստորագրել ԱՀ-ն՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ համաձայնագիրը երկու դեմքով է հանդես գալիս՝ ԱՀ և Ազատ առևտրի պայմանագիր: Ըստ նրա՝ հիմնական փաստաթուղթը Ասոցացման համաձայնագիրն է, և ՀՀ-ն օգտվում է այդ համաձայնագրի դրույթներից և բանակցային գործընթացից:
«Մենք ցանկանում ենք լինել Վիլնյուսում և ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- հստակ նշեց Սերժ Սարգսյանը:








































