Ուկրաինան անցել է իր տնտեսությունը եվրոպական շուկայի պայմաններին հարմարեցնելուն: Այսօր, ըստ ITAR-TASS-ի, կառավարության նիստում ասել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը: «Եվ դա պետք է անել հնարավորինս շուտ: Չի կարելի բաց թողնել առավելությունները, որոնք Ուկրաինային տրամադրում է այդ անցումային շրջանը»,-ընդգծել է վարչապետը:
Նա հայտարարել է, որ Կիևն ակնկալում է ԵՄ կողմից ֆինանսա-տեխնիկական օգնության տրամադրում Ասոցացման համաձայնագրի դրույթների իրագործման համար: Համաձայնագիրը ծրագրվում է ստորագրել նոյեմբերին:
Ազարովի խոսքով՝ մինչ նախարարների կաբինետի հանդիպումը ինքը հանդիպել է առևտրի հարցերով եվրահանձնակատար Կարլ դե Գյուխտի հետ: «Ես եվրահանձնակատարի առջև դրել եմ Ասոցացման մասին համաձայնագրի դրույթների իրագործման համար ֆինանսա-տեխնիկական աջակցության տրամադրման հարցը: Ըստ նրա` խոսքն առաջին հերթին ԵՄ-ում գործող չափորոշիչների և տեխնիկական կանոնակարգերի ներդրման մասին է:
Նա հայտնել է նաև, որ առաջադրել է ԵՄ-ում ուկրաինական ապրանքների համակարգային խթանման աջակցության, ինչպեսև այդ երկրներում դեպի պետական գնումներ ազատ հասանելիության մասին հարցը: «Դրա դիմաց Ուկրաինան, իր հերթին, կստեղծի ուկրաինական շուկայում բոլոր եվրոպական ընկերությունների աշխատանքի համար հավասար պայմաններ»,- ասել է վարչապետը:
«Ասոցացիան և ազատ առևտրի գոտին երկկողմ երթևեկության ճանապարհ է, այդ իսկ պատճառով Ուկրաինան պետք է լուծի հարցերը, որոնք անհանգստացնում են մեր գործընկերներին, սակայն Եվրամիությունն էլ պետք է անի քայլեր, որոնք թույլ կտան խուսափել ուկրաինական արտաքին առևտրում անհարմարությունից»,- նշել Ազարովը:
Վարչապետն ընդգծել է, որ ուկրաինական ընկերություններն արդեն սկսել են անցումը եվրոպական չափորոշիչներին, իսկ եվրահանձնակատարը, Ազարովի խոսքով, ընդգծել է, որ դրույթների մեծ մասն ուժի մեջ կմտնի Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո:
Ազարովը նաև նշել է, որ Ուկրաինան պետք է մեծացնի փոխշահավետ համագործակցությունը ԱՊՀ ազատ առևտրի գոտու շրջանակում: Նրա խոսքով՝ իրենց հանձնարարությունն է՝ հասնել առանց բացառությունների ու սահմանափակումների ազատ առևտրի գոտու գործուենության:
Վարչապետը հայտնել է նաև, որ այսօրվա նիստում կառավարությունը մտադիր է ընդունել ԱՊՀ-ում 2014-ին Ուկաինայի նախագահության հայեցակարգի նախագիծ, որը կներկայացվի նախագահի հաստատմանը:










































