Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ գոհ է թիմի կամզից, բայց ցուցադրած խաղը չի բավարարում իր պահանջները:
«Առանձնազրույց եմ ունեցել Ֆլորենտինո Պերեսի հետ, բայց դա ոչ ոքի չի վերաբերում: Դժգոհ եմ թիմի ցուցադրած խաղից:
Դերբիում պարտվելը տհաճ է: Պետք է կարողանանք մեր անվանը համապատասխան խաղ ցուցադրել: Հավատում եմ թիմիս ուժերին և կարծում եմ, որ հաջող ձեռքբերումներ ենք կատարել»,- հայտարարել է Անչելոտին:








































