Friday, 05 06 2026
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը

Հայ ճարտարապետները պայքարում են Էռնեկյանի ճաշակի դեմ

Թեև «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը, ըստ սեփականատիրոջ՝ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի, արժեք չունի և շահագործման ենթակա չէ, և ինքը ցանկություն ունի նորը կառուցելու, այնուամենայնիվ ճարտարապետներն ընդդիմանում են:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Զվարթնոցի» հին շենքը ճարտարապետական արժեք ունի, այն գրանցված էր հուշարձանների ցանկում, բայց ապօրինաբար այդ ցանկից հանվել է՝ վաճառելու նպատակով:

Ըստ ճարտարապետի՝ ոչ մի պայքար անօգուտ չէ և պետք է խնդիրը բարձրաձայնել նաև այս դեպքում:

Սաշուր Քալաշյանից հետաքրքրվեցինք՝ դիմե՞լ են արդյոք նորանշանակ ճարտարապետին, ի՞նչ կարծիք ունի նա այս խնդրի կապակցությամբ: Մեր զրուցակցի խոսքերով՝ քաղաքի գլխավոր ճարտարապետը նախ չինովնիկ է, նա կամակատար է, հրամաններ կատարող, ունի վերադաս, նրանք ազատ մարդիկ չեն, որ կարողանան իրենց կարծիքը համարձակորեն ասել:

«Իրենց կարծիքը ասելու համար նրանք նախ պետք է իրենց ղեկավարից հարցնեն՝ ասե՞լ, թե՞ ոչ, իսկ ինձ նման ազատ ու անկաշկանդ մարդիկ ամեն ինչ ասում են բացահայտորեն: Այնպես որ, այս հարցերը պետք չէ կապել ոչ թե նախագահի, վարչապետի կամ գլխավոր ճարտարապետի հետ: Եթե մենք հուշարձան ենք ճանաչել, դա նախագահը չի ճանաչել, այլ հանրությունը»,- հավելեց ճարտարապետը:

Ըստ նրա՝ ճարտարապետական կառույցները հանում են հուշարձանների ցանկից, որ գնորդն իր գույքով կաշկանդված չլինի, քանի որ եթե հուշարձան է, չի ուզում հետո խնդիրների առաջ կանգնել. «Սրանք էլ ասում են՝ հուշարձանների ցանկից հանենք, միայն թե վաճառենք: Սա զուտ բիզնես է, որի նպատակը միայն նյութական շահն է, իսկ մշակութային օգուտի մասին մտածող չկա»:

Անդրադառնալով այն կարծիքներին, թե շենքը ճարտարապետական արժեք չունի, շահագործման համար պիտանի չէ, Սաշուր Քալաշյանը նշեց, որ մշակութային արժեքը չի որոշվում ֆիզիկական վիճակով, այլ՝ գեղագիտական իմաստով: «Արտերկրում այս կարգի օբյեկտները այդքան հեշտ չեն վաճառում, իսկ վաճառելուց էլ այնպիսի պայմաններ են դնում, որ նա իրավունք չունի նույնիսկ փոշին վրայից մաքրի»:

Նա հիշեցրեց, որ օդանավակայանի շենքը քանդելու հարցը դրվեց վերջերս, ինչպես մեկ տարի առաջ բարձրացավ ԱԳՆ շենքի վաճառքի հարցը, ինչը ինքնըստինքյան աբսուրդ է, որովհետև դա վաճառքի ենթակա օբյեկտ չէ:

Ճարտարապետը մտահոգություն հայտնեց, որ գնալով էլ ավելի ենք ջնջում մեր մշակութային արժեքները, մեր ազգային արժեքները և աստիճանաբար վերածվում ենք տեղում դոփող ամբոխի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում