Իտալացի դերասան Ջուլիանո Ջեմման երեկ երեկոյան ավտովթարի զոհ է դարձել: Ինչպես հաղորդում է ANSA գործակալությունը, վերջինս եղել է մեքենայի ղեկին, երբ Չերվետերի քաղաքի շրջանում բախվել է մեկ այլ ավտոմեքենայի:
75-ամյա դերասանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացած վնասվածքներից մահացել է:
Ջեմման իր կարիերան սկսել է ռեժիսոր Դինո Ռիզիի «Վենետիկը, Լուսինն ու դու» (1958) ֆիլմում էպիզոդիկ դերով:
Նա նկարահանվել է ավելի քան 7 տասնյակ ֆիլմերում ու մասնակցել բազմաթիվ հեռուստատեսային նախագծերի:
2012թ. նա էպիզոդիկ դեր է խաղացել Վուդի Ալենի «Սիրով Հռոմին» ֆիլմում, որը նկարահանվել է Իտալիայի մայրաքաղաքում:








































