Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանում տեղադրվել է 20-ամյա Կիմ Չեն Իրին պատկերող արձան: Հուշարձանի տեղադրումը նվիրված է հոկտեմբերի 1-ին՝ հանգուցյալ Կիմ Չեն Իրի հոր՝ Կիմ Իր Սենի անվան համալսարանի հիմնադրման տարեդարձին:
«Հուշարձանը պատկերում է սիրելի առաջնորդին այն ժամանակ, երբ նա հեղափոխական գործունեություն է իրականացրել Կիմ Իր Սենի անվան համալսարանում»,- ասվում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության մեջ: Կիմ Չեն Իրը 1964 թվականին ավարտել է համալսարանի տնտեսա-քաղաքագիտական ֆակուլտետը:
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են երկրի բարձրաստիճան գործիչները: Պետության ղեկավար Կիմ Չեն Ինը ներկա չի եղել, սակայն իր անունից ծաղկեպսակ է ուղարկել:










































