Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

«Յոգակա՜ն է»․ Հաղթանակի կորստաբեր միֆականացումը

«Մենք հաղթեցինք Ադրբեջանի դեմ պատերազմը, որովհետև մենք յոգերի պես ենք… Եթե նայենք մեր քարտեզին և դիրքին, որևէ մեկը ընդհանրապես չի կարող գոյատևել մեր իրավիճակում, բայց մենք գոյատևում ենք, որովհետև ունենք անսպառ ինչ-որ անհասկանալի ուժ, և այդ ուժն է հասցնելու մեզ պետք եղած ժամանակ Բաքու»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում իր մտքի հերթական գոհարներն է մեր հասարակությանը մատուցել ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Երբ հաղթանակը միֆականացվում է, կորցնում է իր իրական քաղաքական նշանակությունը, որովհետև վերագրվում է ոչ թե պետության որակներին, ընտրված մոդելի արդյունավետությանը, վարվող քաղաքականության՝ միջազգային համատեքստին համահունչ լինելուն, այլ պատեհապաշտությանը, մեզանից դուրս ինչ-որ հանգամանքների:

Հաղթանակն առարկայական է, երբ առկա է դրա կապն իրականության, վարվող քաղաքականության, հետապնդվող նպատակների հետ: Երբ թեկուզ փոխաբերական իմաստով խոսվում է Բաքուն գրավելու հեռանկարի մասին, գործ ունենք իրականություն վտանգավոր ձևախեղման հետ, որն, ի վերջո, հանգեցնում է իրական ձեռքբերումների կորստի:

Իրենց հաղթանակների հիմքում «ինչ-որ անհասկանալի ուժ» փնտրում են ոչ պետական վիճակում գտնվող ժողովուրդները, իսկ Ղարաբաղյան առաջին պատերազմը հաղթել է հենց մեր պետական մտածողությունը, այն հանգամանքը, որ Հայաստանն ուներ հավակնություններ և երազանքներ, իր մոդելով համահունչ էր համաշխարհային զարգացման միտումներին ու քաղաքակրթական գերազանցություն ուներ Ադրբեջանի հանդեպ:

Տարիների ընթացքում հաղթանակը քաղաքականապես, բարոյապես մաշվեց, որովհետև մեր անտաղանդության հետևանքով աստիճանաբար վերացրինք այն որակական գերազանցությունը, որ ունեինք Ադրբեջանի հանդեպ: Երբ խոսում ենք որակական գերազանցության մասին, խոսքը բնավ չի վերաբերում պատերազմի հետ առնչվող չափանիշներին: Խնդիրն ավելի գլոբալ հարթության վրա է և հանգում է գործոնների, հարաբերությունների հանրագումարին, որն արժևորում է քաղաքացուն պետության կյանքում, պետությանը՝ միջազգային հարցերում:

90-ականներին Հայաստանը հաղթել է այս որակների շնորհիվ, 2016-ին մեր պետությունն այլևս չուներ այդ որակները, ու Ադրբեջանը համարեց, որ եկել է ռևանշի պահը: Իներցիան, 90-ականների հաղթանակի դեռ ամբողջովին չփոշիացված պոտենցիալը մեզ փրկեցին քառօրյա պատերազմում, բայց դա արդեն հաղթանակ չէր, այլ լավագույն դեպքում արդյունավետ դիմադրություն նախկին հաղթանակի հաշվին:

Սրանք ճշմարտություններ են, որոնք կարող են հասու չլինել միջակություններով համալրված իշխանության համար: Ու բնական է, որ նման իշխանության խոսնակը հաղթանակը բացատրում է «ինչ-որ անհասկանալի ուժ»-ով, Աստված մի արասցե՝ պարտության դեպքում կխոսեն համաշխարհային ինչ-որ դավադրությունների մասին: Երբ հաղթանակը կտրում ենք իրականությունից, օտարում ենք մեզանից, հող ենք նախապատրաստում անպատասխանատու պարտության, գաղթականի հեռանկարի համար, երբ հայրենիքը դառնում է Լոսում կամ Փարիզում ծվարած «ազգային ջոջի» կենացի թեմա, բաժակի պարունակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում