Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում ավելի քան 115 հազար մարդ է սպանվել: Նրանց թվում են տասնյակ հազարավոր զինվորներ, գրոհայիններ և քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է MIGNews-ը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնի զեկույցը:
Մոտ 5000 մարդ մահացել է սեպտեմբերին: Պետք է նշել, որ արյունահեղությունը չի նվազել նույնիսկ այն ժամանակ, երբ քննարկվել է քիմիական զենքի չեզոքացման հարցը:
Նախագահ Բաշար Ասադին ենթակա 47 հազար զինվորներ և ոստիկաններ են սպանվել:
Զոհվել է մոտ 23 հազար գրոհային:
Քաղաքացիներից զոհվել է ավելի քան 41 հազար մարդ, այդ թվում՝ 6000 երեխա, 4000 կին, և ևս 3 000-ի անձը չի հաստատվել:









































