Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի կուսակցությունը կորցրել է իր կանոնադրության բնօրինակը, ասվում է կառավարական «Ուրյադովի կուրիեր» թերթում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Տեղեկացնում ենք «Նաշա Ուկրաինա» քաղաքական կուսակցության կանոնադրության բնօրինակի կորստի մասին»,- ասվում է հայտարարության մեջ:
Կանոնադրության կորստի հանգամանքների մասին ոչինչ չի ասվում:
«Նաշա Ուկրաինա» կուսակցության ղեկավարը երկրի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն է: Վերջին շրջանում կուսակցության շարքերը լքել են դրա առաջատար անդամները: 2013 թ. սեպտեմբերի 28-ին քաղխորհրդի նոր նախագահ է ընտրվել Իրինա Վաննիկովան, ով նախկինում Յուշչենկոյի մամլո քարտուղարն էր:











































