Ջեսիկա Ալբայի մազերի գույնի փոփոխություններին շատ բարդ է հետևելը: Սեպտեմբերի սկզբին դերասանուհին նախընտրում էր բավական բաց երանգ: Հետո նրա մազերը մի փոքր մգացան: Նման կերպարով նա ներկայացավ իր նոր՝ «Ամուսնալուծության հասուն երեխաները» ֆիլմի շնորհանդեսին:
Սակայն 32-ամյա գեղեցկուհին երկար ժամանակ չմնաց սևահեր: Արդեն հաջորդ օրը՝ NCLR Alma Awards արարողությանը նա կրկին մազերի բաց երանգով էր: Այս մասին գրում է People-ը:









































