Մայքլ Դուգլասի և Քեթրին Զետա Ջոնսի մտերիմ ընկերների խոսքերով՝ Քեթրինը համաձայնել է կրկին ամուսնու հետ ապրել, երբ վերջինս վստահեցրել է նրան, որ իրենց ամուսնությունը պետք է փրկել:
«Մայքլը Քեթրինին խնդրել է իրենց հարաբերություններին ևս մեկ շանս տալ, և նա համաձայնել է: Եվ ոչ միայն հանուն երեխաների»:
Դերասաններն ամուսնացած են արդեն 13 տարի և մեծացնում են իրենց երկու զավակներին՝ որդուն՝ Դիլանին և դստերը՝ Քերիին: Ըստ ԶԼՄ-ների՝ այս տարի ամուսնական կյանքի ընթացքում առաջին անգամ աստղերն իրենց ծննդյան տոնը՝ սեպտեմբերի 25-ը միասին չեն նշել:
Աղբյուրները, սակայն, նշում են, որ 2 դերասաններն էլ ցանկանում են միանալ:
«Երբ նրանց մոտ ամեն ինչ լավ է, նրանք շատ գեղեցիկ զույգ են կազմում, այդ պատճառով էլ նրանք պատրաստ են իրենց հարաբերությունների լավացման ուղղությամբ աշխատել միասին՝ իրենց ընդհանուր տանը: Դա շատ լավ լուր է, և Քեթրինը երջանկությունից սավառնում է երկնքում»,- զույգի մտերիմների խոսքերն է մեջբերում HELLO! պարբերականը:












































