Իրաքի Սալահուդին նահանգի բնակչուհին ցնցել է իր ամուսնուն, երբ տեղեկացրել է, որ պատրաստվում է միանգամից 13 երեխաների մայր դառնալ: Այդքան էմբրիոններ են բժիշկները հաշվել նրա արգանդում, տեղեկացնում է Emirates 24/7-ը:
Սակայն բժիշկների կանխատեսումներն այնքան էլ հանգստացնող չեն: «Թեստերը ցույց են տվել, որ չորս էմբրիոններ արդեն մահացած են: Մնացածներն առայժմ նորմալ են: Մայրը նույնպես իրեն լավ է զգում: Սակայն մենք ենթադրում ենք, որ ավելի ուշ փուլում ևս մի քանի էմբրիոններ կմահանան»,- պատմել է այն հիվանդանոցի բժիշկը, որտեղ հսկվում է հղին:
Ներկա պահին ամենահայտնի բազմազավակ մայրը ամերիկուհի Նադյա Սուլեմանն է, ով 2009 թ. միանգամից ութ փոքրիկներ է ունեցել:









































