Կլիմայի գլոբալ տաքացումը հանգեցրել է մի շարք բացասական երույթների, այդ թվում՝ վտանգված են որոշ բույսեր և ծառատեսակներ: Խոսվում է նաև մրգերի, հատապտուղների և ընկույզի բերքի նվազման մասին:
Համաշխարհային ագրոանտառային կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ամենավտանգվածը բալենիներն ու պիստակենիներն են: Կենտրոնի հետազոտության մեջ նաև ասվում է, որ կորուստները զգալի կլինեն, եթե քայլեր չձեռնարկվեն ածխաթթու գազի արտանետումները կրճատելու համար:
Նշվում է, որ միջին գոտիներում ծառերին անհրաժեշտ են սառը շրջաններ, որպեսզի գարնանը ծառերը նորմալ զարգանան: Ջերմաստիճանի բարձրացումը զգալի խնդիրներ է առաջացնում այդ շրջանների համար: Ամենաշատն այս փոփոխություններից կտուժեն ԱՄՆ հարավարևելյան շրջանները, Չինաստանը, ինչպես նաև Ավստրալիայի հարավն ու հարավ-արևմուտքը:
Իսրայելում, Մարոկոյում, Թունիսում, Հարավային Աֆրիկայում սկսել են մոռանալ, թե ինչ է ցուրտ եղանակը:











































