Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն սատարել է իր հայրենակից Կարլո Անչելոտիին, ում գլխավորությամբ Մադրիդի «Ռեալ»-ը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
«Անչելոտիին ժամանակ է հարկավոր: Խաղացողները պետք է կարողնան իրականություն դարձնել նրա մտահղացումները:
Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ «Ռեալ»-ը Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում հաղթողի գլխավոր հավակնորդն է»,- Կապելոյի խոսքերը մեջբերում է El Primer Toque-ն:









































