Sunday, 14 06 2026
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը

Գևորգ Կոստանյանի շռնդալից ընտրությունն ու քաղաքական դաշտի սնանկությունը

Գևորգ Կոստանյանը այսօր բավականին մեծաքանակ՝ 103 «կողմ» և աննախադեպ քիչ՝ ընդամենը 3 «դեմ» և ոչ մի «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ: Կային նաև «դեմ» քվեարկած 2 անվավեր քվեաթերթիկներ:

Քվեարկության այս պատկերը բավականին զվարճալի իրավիճակ էր ստեղծել՝ այն դեպքում, երբ 17 անդամ ունեցող ընդդիմադիր ՀԱԿ, «Ժառանգություն» և Դաշնակցություն ու 36 պատգամավոր ունեցող այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից փաստորեն Գ. Կոստանյանին դեմ է քվեարկել ընդամենը 3 կամ 5 պատգամավոր:

Նախապես ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարել էին, որ «դեմ» են քվեարկելու: Թեև վստահաբար հնարավոր չէ որևէ բան պնդել, քանի որ քվեարկությունը եղել է փակ-գաղտնի: Իսկ ավելի ուշ այս զավեշտն ավելի խորացավ, երբ ընդդիմադիր ճամբարից հրապարակումներ էին լինում, թե իրենք են «դեմ» քվեարկել: Ավելի ուշ Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ինքն էլ է «դեմ» քվեարկել: «Ես հստակ մի բան գիտեմ. ես ԴԵՄ եմ քվեարկել: Եվ դա արել եմ առանց օդացունց հայտարարությունների: Անմեկնելի են ընդդիմադիր ճանապարհները…»,- հայտարարել էր Ա. Արզումանյանը:

Քվեարկությունից հետո ողջ ընթացքում մամուլն ու սոցցանցերը հարցադրումներ էին հնչեցնում, թե ի վերջո՝ ովքեր էին այն երեք «համարձակները», որոնք հանդգնել էին դեմ քվեարկել: Կամ՝ ինչու այնպես ստացվեց, որ ավելի քան 40 ոչ կոալիցիոն պատգամավորների առկայության դեպքում իշխանության թեկնածուին դեմ քվեարկեց ընդամենը 3 պատգամավոր:

Քվեարկությունից հետո նույնիսկ Հանրապետական խմբակցության պատգամավորներն էին զարմացել, որ իշխանություններին ու Գ. Կոստանյանին այդքան քննադատելու պարագայում անգամ ընդդիմությունն ու այլընտրանքային ուժը կողմ էին քվեարկել իրենց թեկնածուին: Գերիշխող էր այն կարծիքը, որ եթե ոչ իշխանական կուսակցությունները Գ. Կոստանյանի օգտին չքվեարկեին, միևնույն է՝ նա ընտրվելու էր միայն Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների շնորհիվ: Այդ պատճառով էլ ընդդիմադիրներն ու այլընտրանքայինները չցանկացան անիմաստ ի սկզբանե վատ հարաբերություններ ունենալ ապագա գլխավոր դատախազի հետ: Կամ, ինչպես նախապես հայտարարվել էր, դեմ չլինելով՝ «շանս են տալիս» Գ. Կոստանյանին:

Գլխավոր դատախազի դեպքում ինտրիգը միայն Գ. Կոստանյանի շառաչուն ընտրությունը չէր: Սա թերևս այս դեպքում երկրորդական հարց է, քանի որ իշխանության թեկնածուները հաղթում են նաև գործող խորհրդարանում, եթե նույնիսկ ոչ կոալիցիոն բոլոր պատգամավորները դեմ կքվեարկեն: Այստեղ ավելի լուրջ ինտրիգ է հասունանում՝ կապված նոր ստեղծվող քննչական մարմնի հետ:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը հրաման էր ստորագրել այդ մարմինը ստեղծելու մասին՝ դրա ղեկավար նշանակելով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Տվյալ պարագայում արդեն քաղաքական դաշտում Ա. Հովսեփյանի և Գ. Կոստանյանի միջև բավականին դժվարին հարաբերություններ են կանխատեսվում:

Ա. Հովսեփյանը փորձառու պաշտոնյա է, նա փորձառու է նաև ներիշխանական ինտրիգների պարագայում: Միասնական քննչական մարմինը նրա ձեռքում այդ ինտրիգները հրահրելու կամ ստեղծելու լավագույն գործիքը կարող է լինել: Գ. Կոստանյանը նույնպես փորձառու է, բայց պատկանում է ամբիցիոզ և կարիերիստ պաշտոնյաների թվին: Ավելին՝ նա ի պաշտոնե պետք է վերահսկի Ա. Հովսեփյանի քննչական մարմնի գործունեությունը: Առաջիկա տարիներին ականատես կլինենք այս երկու պաշտոնյաների շահերի տարատեսակ բախումներին: Վ. Կոստանյանը փորձելու է վերահսկել Ա. Հովսեփյանի ու նրա կառույցի գործունեությունը, իսկ վերջինս էլ ամեն ինչ անելու է ոչ միայն այդ վերահսկողությունը կանխելու, այլև իր հերթին Գ. Կոստանյանի համար խնդիրներ ստեղծելու համար:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ա. Հովսեփյանը ոչ հարթ հարաբերություններ ունի նաև բոլոր ուժային կառույցների ղեկավարների հետ: Եվ հենց այդ կառույցներից էլ քննչական մարմիններն առանձնացվելու են և միավորվելու են նրա համակարգման ներքո: Այդպիսով՝ իր գործունեության շրջանում Ա. Հովսեփյանը խնդիրներ է ունենալու նաև այդ կառույցների ղեկավարների հետ:

Այս իրավիճակի առնչությամբ կարծիք կա, թե Ս. Սարգսյանը նախընտրում է շահագրգիռ կամ իրար հակակշռող կառույցների ղեկավարներ նշանակել միմյանց հետ հակասություններ ունեցող մարդկանց, որպեսզի այդպիսով վերահսկի դրանց աշխատանքը, և որպեսզի նրանցից որևէ մեկը իրեն հզոր չզգա: Այսինքն՝ ինտրիգները հրահրվում են իշխանական բուրգի գագաթից, իսկ պաշտոնյաներն ընդամենը այդ ամենի դերակատարներն են:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում