Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հուսով է, որ արագորեն կապաքինվի վնասվածքից ու խաղադաշտ կվերադառնա:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա Լիգայի 7-րդ տուրում կայացած «Ալմերիա»-ի դեմ արտագնա խաղում (0:2) ֆուտբոլիստը ենթածնկային ջլի վնասվածք էր ստացել ու փոխարինվել առաջին խաղակեսում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ արգենտինացին բաց է թողնելու 2-3 շաբաթ:
«Ցավում եմ, որ չեմ կարող օգնել «Բարսելոնա»-ին ու Արգենտինայի հավաքականին: Բայց եթե ապաքինման գործընթացը լավ ընթանա, ապա կարող եմ շուտով շարք վերադառնալ»,- հայտարարել է Մեսսին:










































