Թուրինում կանանց ընտանեկան բռնության դեմ միտինգին մասնակցել է ավելի քան 100 մարդ, ընդ որում՝ նրանցից 5-ը եղել են բարձրակրունկներ հագած: Դա եղել է միտինգին մասնակցելու պարտադիր պայման, գրում է The Local-ը:
«Գաղափարն այն է, որ գրավենք հասարակության ուշադրությունը և համերաշխություն հայտնենք հրապարակային միջոցառմամբ, որը կապված է նորաձևության ու գեղեցկության հետ»,- հայտնել է միջոցառման կազմակերպիչներց մեկը:
Բարձրակրունկներով 80 մետր վազքը եզրափակել է միտինգը: 5 տղամարդկանց թվում, որոնք վազել են բարձրակրունկներով, եղել է բռնության զոհ մի աղջկա 70-ամյա հայրը:









































