«Մարդկանց առևտրի և երրորդ անձանց կողմից մարմնավաճառության շահագործման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան ստորագրած ԵՄ 19 երկրների ներկայացուցիչները Բրյուսելում հանդիպման ժամանակ կողմ են արտահայտվել կավատների և «կենդանի ապրանքի» այլ վաճառականների նկատմամբ պատժի խստացմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Կանանց հարցերով ֆրանսիացի նախարար Նաջաթ Վալո-Բելկասեմը, ով մասնակցել է քննարկմանը, իր կողմից առաջարկել է կավատներին քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքում հեշտացնել մեկ կամ մի քանի երկրների տարածքում գտնվող նրանց գույքի առգրավման գործընթացը:
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2008-2010 թվականներին ընդհանուր առմամբ ԵՄ երկրներում շուրջ 24 հազար մարդ է տուժել «կենդանի ապրանքի» վաճառականներից:








































