«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն նշել է, որ ֆրանսիական ակումբում իր գործերը լավ են ընթանում: Կոլումբիացին նշել է, որ ակումբային գրանցումը փոխելու մասին չի մտածում:
«Ես չեմ մտածում «Մոնակո»-ից հեռանալու մասին: Կարող եմ ասել, որ երջանիկ եմ Ֆրանսիայում: Հուսով եմ, որ ակումբը կկատարի իր առջև դրված խնդիրները և առաջատարներից մեկը կլինի Ֆրանսիայի առաջնությունում:
Պայմանագիրս 5տարվա ժամկետ ունի: Չեմ պատրաստվում այլ ակումբ տեղափոխվել»,- Marca-ն մեջբերում է Ֆալկաոյի խոսքերը:







































