ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը կհանգեցնի մի շարք գերատեսչությունների, ծառայությունների և նախարարությունների փակման և աշխատանքների բարդացման, հաղորդում է The Telegraph-ը:
Թերթը կազմել է տասը հետևանքների ցուցակ, որոնց կհանգեցնի ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը:
Պետական ծառայության շուրջ 700 հազար աշխատակիցներ ստիպված կլինեն չվճարվող արձակուրդ գնալ, ինչը բացասական ազդեցություն կունենա նրանց ֆինանսական բարօրության, տարբեր բաժինների գործունեության վրա:
Այդ ժամանակ չեն հատկացվի դաշնային վարկեր անշարժ գույք գնելու համար: Թոշակառուներին և վետերաններին շնորհվող արտոնությունները կհետաձգվեն աշխատակիցների ոչ բավարար թվի պատճառով, որոնք զբաղվում են տվյալների մշակմամբ: Կբարդանա զենք գնելու և վաճառելու գործընթացը, քանի որ Կոմիտեի աշխատակիցների թիվը կկրճատվի:
Զինվորականները նախագահի հրամանով կմնան իրենց տեղերում, սակայն այդ օրերին աշխատավարձ չեն ստանա:
Կդադարեցվի աղբի դուրսբերումը երկրի մայրաքաղաքից, քանի որ Կոլումբիայի շրջանը գտնվում է Կոնգրեսի հսկողության տակ:
Կփակվեն ամերիկյան ազգային այգիները, թանգարանները, գազանանոցները, կկրճատվեն Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնի և Internal Revenue Service-ի հնարավորությունները:











































