Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի կարծիքով` «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն ապագայում կարող է «կապտանռնագույններ»-ի առաջատարը դառնալ:
Իտալացի մասնագետը վստահ է, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն ունի բոլոր նախադրյալները:
«Ապագայում Նեյմարը կարող է «Բարսելոնա»-ի առաջատար դառնալ»,- հայտարարել է Կապելոն:
Հիշեցնենք` Նեյմարը կատալոնական ակումբ է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Շատերը վստահ չէին, որ նրա տեղափոխությունը նպատակահարմար է` ենթադրելով, որ Նեյմարն ու Լիոնել Մեսսին չեն կարող համագործակցել նույն թիմում:







































