Saturday, 27 04 2024
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է

Ցավում եմ, որ «Սասնա ծռերը» չունեցան մեր ժողովրդի հոգեվիճակի իրական պատկերն ու առաջնորդվեցին անհամբերությամբ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Արծրուն Պեպանյանը:

– Պարոն Պեպանյան, «Սասնա ծռերի»՝ ՊՊԾ գունդը գրավելուց մեկ տարի անց ի՞նչ ունենք: Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական կյանքը:

– Օրերս մի միջավայրում էի, որտեղ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ էին: Բոլորի մոտ վհատություն էր և անհուսություն: Իրավիճակի փոփոխության  ուղի չէր երևում ոչ մեկին:

– Առհասարակ ի՞նչ փոխեց տեղի ունեցածը, արդյոք ինչ–որ փոփոխություն այդ քայլը մտցրե՞ց:

– Մի քանի նկատելի փոփոխության անդրադառնամ: Մինչ  «Սասնա ծռերի» քայլը, ամեն կողմից հեղափոխական կոչեր էին հնչում՝ մոտիկից, միջնամասից, հեռվից: Հեղափոխականների հերթ էր, անգամ սկսել էին միմյանց  դեմ պայքարել առաջնայնության համար:  Հիմա նրանք բոլորը լռել են, ու դա լավ է, քանի որ այդ անիմաստ աղմուկը վերացել է:
Հաջորդ փոփոխությունն այն է, որ ակնհայտ դարձավ՝ քաղաքականությունը շախմատ է, և հաջողության հասնելու համար հարկավոր է ունենալ քայլերի համախումբ, կոմբինացիա: Մեկքայլանի մոտեցումով, որքան էլ այդ քայլը հնչեղ լինի, քիչ հավանական է նշանակալի հաջողության հասնելը:
Դատարանում Ժիրայր Սեֆիլյանը դիմել է քաղաքացիներին՝ ասելով. «Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք ունեն առաքելություն ոտքի կանգնեցնելու մեր ժողովրդին և տապալելու թրքաբոլշևիկյան, ենիչերական առկա ռեժիմի համակարգը։ Ի՞նչ եք սպասում, ինչի՞ եք սպասում։ Սպասում եք ռազմագերիների կացնահարմա՞նը»։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Խորապես ցավում եմ, շատ եմ ցավում, որ  Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերը» չունեցան մեր ժողովրդի հոգեվիճակի իրական պատկերն ու առաջնորդվեցին անհամբերությամբ: Երբ «Սասնա ծռերը» նոր էին գրավել ՊՊԾ-ն, կոչով դիմեցին ժողովրդին՝ քաղաքներում և գյուղերում հիմնել հեղափոխական խմբեր և հեռացնել տեղի իշխանություններին: Այդ օրերին ես գյուղերից մեկում էի ու զննում էի նույն այն գյուղացիներին, ում հետ հույս էին կապում և սպասում ունեին «Սասնա ծռերը»: Ցերեկն այդ մարդիկ ստվերոտ տեղ էին որոնում՝ բլոտ խաղալու համար, իսկ գիշերը մտածում էին, թե ինչպես ուրիշի գոմից իրեր թռցնեն, ուրիշի ոռոգման ջրից ինչպես երակ մտնեն ու ձրի ջուր հաջողացնեն, ուրիշի խոտհարքից ինչպես խոտ գողանան:
Իսկ «Սասնա ծռերը» գյուղերից հեղափոխական նորությունների էին սպասում…
– Հայաստանում առհասարակ ինչպե՞ս է հնարավոր հասնել արագ փոփոխությունների։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ ընդդիմությունը համախմբվի և թույլ չտա 2018-ին Սերժ Սարգսյանին զբաղեցնել վարչապետի պաշտոնը, թե՞ այդ խնդիրը չի կարող դառնալ օրակարգային:

– Քաղաքական դաշտում մնացել է միայն իշխանությունը, և առաջիկա տարիներին նա կանի այն, ինչ ցանկանում է: Արագ փոփոխությունների ձգտում իշխանությունների մոտ ինչ-որ չի նկատվում: Թեպետ իրենց մոտ  նշմարելի է որոշակի մտահոգության առկայություն:
– Նախորդ տարվանից սկսած խորացող քաղաքացիական ստագնացիան ինչպե՞ս կարող է հաղթահարվել, ինչպե՞ս է հնարավոր հասնել փոփոխությունների,

ինչպե՞ս է հնարավոր փոխել Հայաստանի ներքաղաքական ստատուս քվոն:

– Իրականությունը փոխել կարողանալու համար պարտադիր պայման է նույն  այդ իրականությունը ճանաչել կարողանալը, իրականությունը որոշող խորքային երևույթները պարզելը: Մեր քաղաքական դաշտը լուրջ խնդիրներ ունի այդ առումով և գտնվում է մակերեսային մտածողության տիրույթներում: Նման քաղաքական դաշտը դրական փոփոխությունների հանգեցնել չի կարող:  Բոլոր նրանց, ովքեր իսկապես մտահոգ են երկրի վիճակով և ցանկանում են ունենալ վերափոխված իրականություն, նախևառաջ խորհուրդ կտայի պարտադիր կերպով ընթերցել Հայկ Ասատրյանի (1900-1956թթ.) եզրահանգումները: Նա ներկայացրել է մեր՝ որպես ժողովրդի, հիմնախնդիրը, օտարի տիրապետության հետևանքով ձեռք բերած խեղումները և դրանցից  ազատվելու ուղին: Մեր այժմյան քաղաքական դաշտն անտեղյակ է այդ ամենից, այդ պատճառով միմիայն հուսալքություն է բերում իր գործունեությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում