ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենք, որը ամերիկյան կառավարության աշխատանքի դադարեցման դեպքում երաշխավորում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը: Այս մասին հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Փաստաթուղթն ավելի վաղ հավանության էին արժանացրել կոնգրեսի երկու պալատները: Առաջին հերթին խոսքը զինվորականների մասին է, ովքեր ծառայություն են անցնում կանոնավոր ուժերում:
Ամերիկացի օրենսդիրները դեռևս չեն կարողացել փոխզիջման գալ կառավարության աշխատանքի ֆինանսավորման առնչությամբ:











































