Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբատում աշխատանքն է սկսում տեղի և տարածաշրջանային առաջնորդների IV համաշխարհային գագաթնաժողովը, որը ԶԼՄ-ներում հաճախ ստանում է «քաղաքապետերի համաշխարհային գագաթնաժողով» անվանումը: Ֆորումին հրավիրված են ավելի քան 100 երկրների շուրջ 3500 պատվիրակներ: Հյուրերի թվում են քաղաքապետեր, օրենսդիր ժողովների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչներ, ոչ կառավարական կառույցների ակտիվիստներ, գործարարներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Միջոցառումը թույլ կտա արտահայտել քաղաքների ու տարածաշրջանների շահերը միջազգային դաշտում:
Համաշխարհային գագաթնաժողովն առաջին անգամ է անցկացվում Աֆրիկայում, ինչը, կազմակերպիչների խոսքով՝ մայրցամաքի համար մեծ պատիվ է ու պատասխանատվություն: Նախկին ֆորումները հյուրընկալել են Ֆրանսիան (2004), Հարավային Կորեան (2007) և Մեքսիկան (2010): Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Պատվիրակները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ կյանքի որակի բարելավման և կայուն զարգացում ապահովելու ուղիները, սոցիալական բազմազանության պայմաններում կառավարման մեթոդները և այլն:












































