Հանրապետական կուսակցության սենատորները քննարկում են դաշնային կառավարության ֆինանսավորումը մեկ շաբաթով երկարացնելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է Politico-ն:
Պարբերականի տվյալներով՝ այս նախաձեռնությունը պատկանում է Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքոնելին: «Եթե այս նախաձեռնությունն աջակցություն ստանա, ֆինանսավորման երկարացումը թույլ կտա Սենատին և Ներկայացուցիչների պալատին քննարկել երկարաժամկետ բյուջեին առնչվող տարաձայնությունները»,- նշում է պարբերականը:
Իր հերթին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչև հոկտեմբերի 1-ը կառավարության աշխատանքների մասնակիորեն դադարեցումն ընդդիմադիր հանրապետականների հետ բյուջեի հարցերով համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: «Ես ամբողջությամբ թևաթափ չեմ եղել»,- ասել է Օբաման:







































