ԱՄՆ Չիկագո քաղաքում մետրոյի 2 գնացքների բախման հետևանքով առնվազն 48 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Չիկագոյի քաղաքապետ Էնթոնի Կալդերոնին:
Քաղաքապետի խոսքերով՝ տուժածների մեծամասնությունը բողոքում է պարանոցի և մեջքի ցավերից: Բժիշներն իրենց հերթին նշում են, որ տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում:
Գնացքները բախվել են քաղաքի կենտրոնը արևմտյան և հյուսիսարևմտյան շրջանների հետ կապող հատվածում: Ականատեսների խոսքերով՝ արևելյան ուղղությամբ շարժվող գնացքը մխրճվել է արևմտյան ուղղությամբ ընթացող գնացքի մեջ, որը կանգնած է եղել պլատֆորմի մոտ:
Ներկայումս քաղաքի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:







































