Friday, 12 06 2026
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ

Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում այցելել է մի քանի մշակութային օջախներ (լուսանկարներ)

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում:

Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մի քանի մշակութային օջախներ:

Տիգրան Սարգսյանը նախ եղել է Իսակիևյան տաճարում` ծանոթացել է վերջինիս պատմությանն ու ներկայացված ցուցանմուշներին: Շուրջ չորս հազար քառակուսի մետր տարածքի վրա կառուցված տաճարը, որն ունի նաև թանգարանի կարգավիճակ, հիմնվել է 1818-1858 թվականներին: Այն համարվում է Ռուսաստանի ամենահայտնի տաճարներից մեկը, որտեղ պահվում են 19-րդ դարի ռուսական մոնումենտալ գեղանկարչության լավագույն հավաքածուները:

Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ`շրջել Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող ցուցասրահներով: Այստեղ ներկայացված էին ուրարտական թագավորության դարաշրջանից եկող տարբեր ցուցանմուշներ, Անիից բերված խաչքարեր և Կարմիր բլուրում պեղումների արդյունքում հայտնաբերված հայկական գտածոներ:

Վարչապետ Սարգսյանի մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանում բացվել է նաև հայտնի ռուս ազգագրագետ Միլլերի լուսանկարչական հավաքածուի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին 20-րդ դարասկզբում Արևմտյան Հայաստանի, մասնավորապես, Վանի հայ ժողովրդի կյանքն ու ապրելակերպը: Միլլերի լուսանկարչական հավաքածուն` բաղկացած շուրջ 60 լուսանկարներից, դուրս է բերվել Արևմտյան Հայաստանից 1915 թվականի գարնանը: Նախատեսվում է առաջիկայում Միլլերի հարուստ հավաքածուն մեկտեղել մեկ ալբոմում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ ցուցահանդեսը հաջորդ տարի կներկայացվի Հայաստանում:

Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը ծանոթացել է նաև նույն թանգարանում բացված Անդրկովկասի ժողովուրդների ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին: Այստեղ առկա էր նաև հայկական հավաքածուն` տարազներ, քարտեզներ, հնագիտական առարկաներ, որոնք ներկայացնում են հայաստանյան կենցաղը, Արևմտյան Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, Շուշիի տարածքում հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը:

Տիգրան Սարգսյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի:
Սեպտեմբերի մեկին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ Կոնստանտինովյան պալատում կկայանա հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 15-րդ նիստը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում