Մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածներում առկա անավարտ շինհրապարակների հետագա ճակատագրի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության շրջանակում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հատկանշելով, որ այլևս անթույլատրելի է հանդուրժել շուրջ մեկ տասնամյակ մասնավորապես մայրաքաղաքի կենտրոնում անավարտ շինհրապարակների առկայությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարել է հանդիպում կազմակերպել տվյալ տարածքների սեփականատերերի հետ, որի շրջանակում կքննարկվի տվյալ կիսակառույցների հետագա ճակատագիրը:
Քաղաքապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է սահմանել հստակ ժամանակացույց, համաձայն որի էլ դրանց հետ կապված վերջնական որոշումներ կկայացվեն:








































