«Մանչեսթեր Սիթի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ընդունել է «Գալաթասարայ»-ը գլխավորելու առաջարկը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Սպասվում է, որ շատ շուտով թուրքական ակումբը կհայտարարի իտալացի մասնագետի հետ 2 տարվա պայմանագիր կնքելու մասին:
Ենթադրվում է, որ Մանչինիի տարեկան աշխատավարձը կկազմի 4,5 մլն եվրո:
Այսօր կողմերը սկսել են քննարկել համաձայնագրի վերջին մանրամասները:







































