Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերն ապրում է այնպես շքեղ, ինչպես չեն կարող թույլ տալ իր գործընկերների մեծ մասը: Նա ունի սեփական ինքնաթիռ, որի մի թռիչքը գերազանցում է այն գումարը, որը միջին վիճակագրական ընտանիքը կարող է 1 տարում աշխատել: Ավելի վաղ Բլեերը նման բաները մեկ անգամ չէ, որ քննադատել է, գրում է Independent-ը:
Հասարակության հիմնական դժգոհությունը նրանից եղել է այն, որ նա չի խորշել ստանալ ու օգտվել բռնապետական ռեժիմների ղեկավարների թանկարժեք նվերներից: Նրանց թվում են եղել օրինակ՝ Մումար Քադաֆին կամ Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն:
2007 թ. նրա պաշտոնաթողությունից հետո Թոնի Բլեերը հասցրել է դառնալ հաջողված գործարար՝ վաստակելով շուրջ 80 մլն դոլար՝ կարդալով դասախոսություններ ու մատուցելով խորհրդատվական ծառայություններ: Հիմա նա քաղում է իր գործունեության պտուղները:
Ամեն անգամ պատրաստվելով շրջագայության ամբողջ աշխարհում՝ նախկին պաշտոնյան վարձակալում է մասնավոր Bombardier Global Express BD700 ինքնաթիռը, որի թռիչքի 1 ժամը նրան արժենում է ավելի քան 11 հազար դոլար:










































