Եվրոպացի նոր օմբուդսմեն, իռլանդուհի Էմիլի Օ՝Ռեյլին աշխատանքի կանցնի հոկտեմբերի 1-ից: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ԵՄ օմբուդսմենի մամլո ծառայության ներկայացուցիչը:
Օ՝Ռեյլին այդ պաշտոնում կփոխարինի ծագումով Հունաստանից Նիկիֆորոս Դիամանդոուրոսին, ով այդ պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 10 տարի:
Եվրոպացի օմբուդսմենն ընտրվում է Եվրախորհրդարանի կողմից 5 տարի ժամկետով: Նրա պարտականությունների մեջ է մտնում ԵՄ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում աջակցության ցուցաբերումը՝ ըստ Լիսաբոնյան պայմանագրի և Հիմնարար իրավունքների եվրոպական խարտիայի:









































