Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ցանկանում է թիմ հրավիրել «Սենտ Էտյեն»-ի պաշտպան Կուրտ Զումային, ով համարվում է ֆրանսիական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը:
Չիլիացի մասնագետը ցանկանում է ֆուտբոլիստին իր թիմում տեսնել արդեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ Զուման մինչև 2016թ. պայմանագիր է կնքել «Սենտ Էտյեն»-ի հետ:









































