Չինական բլոգոսֆերայում վերջերս հայտնվել է մի տեղեկություն, որը ցնցել է շատերին: Չինական Անխոյ նահանգի մի բնակիչ վաճառել է իր երիկամներից մեկը, որպեսզի գնի iPad2 պլանշետային համակարգիչ: Երիտասարդը վաղուց է երազել ունենալ այդ համակարգչից, սակայն այդպիսի թանկարժեք իր նա չէր կարող իրեն թույլ տալ:
Սյաո Չենը միջնորդների միջոցով ինտերնետում գտել է գնորդ իր երիկամի համար, որն ի վերջո վաճառել է 3400 դոլարով: Վիրահատությունից հետո չինացին գնել է iPad2 պլանշետային համակարգիչ և iPhone հեռախոս:
Սյաո Չժենի մայրը հայտնել է, որ որդու արարքի մասին ոչինչ չի իմացել:





































