Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն նշել է, որ «Ալմերիա»-ի դեմ խաղում որոշել էր հանգստանալու հնարավորություն տալ բրազիլացի հարձակվող Նեյմարին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն 0:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ:
«Նեյմարը մնացել էր պահեստայինների նստարանի՞ն. սարսափելի ոչինչ չկա: Նա մասնակցել է 8 խաղերի անընդմեջ, եթե հաշվի առնենք նաև Բրազիլիայի հավաքականում անցկացրած խաղերը:
Այդ խաղում հանգստանալուց հետո նա մարզավիճակը չի կորցնի»,- հայտարարել է Մարտինոն:









































