Բժիշկները խոսում են ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի «նոր դարաշրջանի» սկսվելու մասին:
Առաջին անգամ բժիշկներին հաջողվել է դրական արդյունքների հասնել մելանոմայի բուժման ուշ փուլում:
Երկու դեղամիջոցի ՝ իպիլիմբուբի և հակա-PD1s-ի, համադրությունը թուլացնում է քաղցկեղի բջիջների պաշտպանությունը և ուժեղացնում հիվանդների իմունային համակարգը:
Նոր դեղամիջոցը ներկայումս անցնում է կլինիկական փորձարկումներ: Դրա օգնությամբ արդեն հաջողվել է փրկել մելանոմայի ուշ փուլի 6 ծանր հիվանդներից մեկի կյանքը:
Գիտնականները հուսով են, որ դեղամիջոցը կկարողանա պայքարել նաև քաղցկեղի այլ տեսակների դեմ: Այն կարող է դեղատներում հայտնվել արդեն 5-10 տարուց, գրում է Independent-ը:









































