Ակադեմիկոսներին կասկածելի է թվացել Գերմանիայի նախկին արտգործնախարար և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից մեկի՝ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի գիտական աշխատանքը: Մասնագետները քաղաքական գործչի աշխատանքում հայտնաբերել են «500 կասկածելի կետ», հաղորդում է ABC թերթը:
Մյունսթեր քաղաքից էկոնոմիկայի պրոֆեսոր Ուվ Կամենցը հաղորդել է, որ Շտայնմայերի աշխատանքում հայտնաբերել է կասկածելի եզրակացություններ: Կամենցը նման եզրահանգման է եկել այն բանից հետո, երբ քաղաքական գործչի աշխատանքը համեմատել է հարյուրավոր այլ աղբյուրների հետ:
Շտայնմայերը ղեկավարում է Սոցիալ-դեմոկրատների խորհրդարանական խումբը: Նա կդառնա սոցիալիստական վեց առաջնորդներից մեկը, որն Անգելա Մերկելի հետ բանակցությունները կվարի կոալիցիոն կառավարության առնչությամբ: Քաղաքական գործիչն արդեն հայտարարել է, որ նման մեղադրանքներն «անհեթեթ են», և ինքը պատրաստ է իր ատենախոսությունը կրկին պաշտպանել համալսարանում, եթե դրա կարիքը լինի:
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գերմանացի առաջին քաղաքական գործիչը չէ, որը մեղադրվում է գրագողության համար: Նման սլանդալի պատճառով իրենց պաշտոնից արդեն զրկվել է Մերկելի կառավարության երկու նախարար:






































