Ավստրալիայի պահուստային բանկին պատկանող ընկերությունները փորձել են գործարք կնքել Սադամ Հուսեյնի հետ 1998թ.՝ չնայած գործող ՄԱԿ-ի պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Գաղտնազերծված նյութերից հայտնի է դարձել, որ բանկի թղթադրամներ տպելու բաժնի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Իրաք ՄԱԿ-ի պատժամիջոցների ժամանակ, որպեսզի քննարկեն Իրաքում պոլիմերից թղթադրամին անցնելու հնարավորությունը: 1998թ. կատարած այցի ժամանակ բանկի աշխատակիցները հանդիպել են Հուսեյնի փեսա և թիկնապահ Արշադ Յասինի հետ:
Յասինը հաստատել է, որ Հուսեյնը տեսել է թղթադրամների նմուշները և իր հավանությունն է տվել: Իրաքի առաջնոդրը 65 միլիոն դոլար է հատկացրել նախագծի իրագործման համար: Գործարքը չեղյալ է հայտարարվել վեց ամիս անց, երբ ավստրալացի դիվանագետները գաղնազերծել են ֆինանսական հարաբերությունները Հուսեյնի վարչակարգի հետ:
Ավստրալացի քաղաքական գործիչ Ադամ Բանդտը կոչ է արել հետաքննություն անցկացնել և հաղորդել է, որ նման «կեղտոտ գործերը» շոկի մեջ են գցում երկրի բնակչության մեծ մասին:









































