Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է լրագրողներին հոգեբանական պատերազմ հրահրելու մեջ: Նա պարզաբանել է, որ հենց հոգեբանական ճնշման պատճառով են մարդիկ սկսում խանութներում գնել անխտիր ամեն ինչ: Այս մասին հայտնում է իսպանական ABC թերթը:
Պետության ղեկավարը դատախազությանը կոչ է արել մանրակրկիտ հետևել ԶԼՄ-ներում այդօրինակ տեղեկություններին, ըստ իրավական համակարգի պատժամիջոցներ մշակել ժողովրդի անվտանգությունն ու տնտեսական գործունեությունը սպառնալիքի տակ դնողներին:
Նախագահի կարծիքով՝ պետք է գրաքննության ենթարկել այն ԶԼՄ-ներին, որոնք մշտապես հայտնում են երկրում կարտոֆիլի կամ մսի սղության մասին: «Թույլ չենք տա մեզ շանտաժի ենթարկել: Վենեսուելայում կա ԶԼՄ-ների ազատություն, խոսքի ազառություն, սակայն մենք պատերազմի հրահրում թույլ չենք տա»,- ընդգծել է նա: Իշխանություններն այս ամենի պատասխանատվությունը բարդում են ընդդիմության վրա:






































